«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա Ընկերությունը 2001 թվականից մատուցում է աուդիտորական ծառայություններ: Ընկերության տասնութ անձից բաղկացած աշխատակազմում աշխատում են որակավորված աուդիտորներ, որակավորված փորձագետ հաշվապահներ, խորհրդատուներ և այլ մասնագետներ:
2020թ․ դեկտեմբերի 29-ից «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ն անդամակցում է «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպությանը: Պալատը (նախկինում՝ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիա) 2004 թվականից հանդիսանում է Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) անդամ: Ընկերության աուդիտորական և հաշվապահական անձնակազմի համար ՀՄԴ (IFAC)-ի էթիկայի կոդեքսով սահմանված նորմերի պահպանումը պարտադիր է: Անձնակազմի համար պարտադիր է նաև շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների տարեկան առնվազն 40 ժամ հաճախումը:
«Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ն մատուցում է հետևյալ ծառայությունները՝